Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը դեռեւս չի հայտնում իրանցի գեներալի սպանությունն արդարացնող տվյալներ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 13,2020 23:35

Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցյալ ամիս սկսված ցույցերը դատապարտում էին ԱՄՆ-ի կողմից Ղուդիս ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Շաբաթ օրվանից սկսված բողոքի ցույցերի մասնակիցներն էլ պահանջում են այն ղեկավար անձանց հրաժարականը, որոնք, ըստ նրանց, կոծկել են ուկրաինական մարդատար օդանավի կործանման իրական պատճառները:

Թվիթերյան իր գրառումներից մեկում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Իրանի ղեկավարությանը. «Չսպանե՛ք ձեր իսկ ցուցարարներին: Աշխարհը հետեւում է, եւ որ ամենակարեւորն է` հետեւում է ԱՄՆ-ը»:

Ինչպես Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ ՕԲրայընն է ասում, «Առավելագույնը, ինչը կարող ենք անել Իրանի ժողովրդի համար այն է, որ կշարունակենք ճնշումները, որպեսզի Իրանի վարչակարգը երբեք ձեռք չբերի միջուկային զենք, դադարեցնի ահաբեկչական գործողությունները ու կրճատի բալիստիկ հրթիռների ծրագիրը», ասում է նա:

Սակայն դեմոկրատ կոնգրեսականներն ու հանրապետականներից ոմանք դժգոհ են, հայտարարելով, թե Սպիտակ տունը դեռեւս չի տվել գեներալ Սոլեյմանիին սպանելու փաստն արդարացնող տվյալներ:

Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ շաբաթ քվեարկեց Իրանում Թրամփի քաղաքականությունը կրճատելու բանաձեւի օգտին: Պալատի նախագահ Փելոսին էլ շեշտեց, որ պատերազմ հայտարարելու իրավունքը տրված է Կոնգրեսին: Ամերիկյան «ՍիԲիԷս» հեռուստակայանին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Մարք Էսփերն ասել է, թե Սոլեյմանիի սպանությունից առաջ ինքը «չի տեսել» հետախուզության այնպիսի տվյալ, որը խոսեր ամերիկյան դեսպանատների դեմ Իրանի կողմից մոտալուտ որեւէ հարձակման մասին: Սակայն ասել է նա, ինքը կիսում է նախագահի այն տեսակետը, որ ամերիկյան հաստատություններին վտանգ սպառնում է:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերով խորհրդական ՕԲրայընին, նա ասում է, թե գեներալին սպանելու գործողություն իրականացնելու համար եղել են արդարացուցիչ փաստեր, որոնց մասին այժմ պատմելը ճիշտ չէր լինի, քանի որ, ասում է նա, այն կարող է վնասել հետախուզական տեղեկություններ ստանալու ԱՄՆ-ի միջոցները:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031