«Այսօր ձեզ փորձում ենք եւս մեկ անգամ բացատրել, որ խախտել եք ընդդիմության իրավունքները, որ ԱԺ նախագահը խախտել է հավասարակշռությունը, համերաշխությունն ԱԺ-ում: Խախտել է այն պահից, երբ անլրջորեն իր «ֆեյսբուքյան» պատին թույլ է տվել տեղադրել լուսանկար, որում վիրավորական ձեւով փորձում է ակնարկներ անել ընդդիմության հասցեին»,-ԱԺ նիստում այսօր իշխանությանն ուղղված խոսքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Անի Սամսոնյանը, դիմելով «Իմ քայլ»-ին, շարունակեց. «Երբ ձեր փոխվարչապետը եւ ձեր հանձնաժողովներից մեկի նախագահը (նկատի ունի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին.-խմբ.) «ֆեյսբուքում» փորձում են վիրավորել ընդդիմությանը, կենաց խմել, եւ այս պահվածքից հետո, երբ անմեղսունակ ձեւով փորձում եք ասել, որ քննիչ հանձնաժողովի մեր նախաձեռնությունը հակասահմանադրական է, դուք այդպիսով խախտում եք խորհրդարանական մշակույթը»:

Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































