Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել էր համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ. Հասարակական կազմակերպության գրասենյակից կատարված գողությունը բացահայտվեց

Հունվար 30,2020 17:54

Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։

Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երևանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։

Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես և միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031