Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մահացած 30-ամյա կինը երկու երեխաների մայր էր

Հունվար 30,2020 20:30

Այսօր առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Գյումրու Անի թաղամասի  բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 1989 թվականին ծնված Մ. Մ.֊ի դի։ Վերջինս չէր պատասխանել դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։ Հարազատները զանգահարել են ԱԻՆ-ի 911 ահազանգման կենտրոն, դեպքի վայր են մեկնել փրկարարները, սակայն մինչ նրանց հասնելը տեղի ուժերով բացվել էր դուռը։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, ըստ դեպքի վայրի և դիակի զննության, բռնության և հանցագործության  հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ եզրակացությունը ստանալը, վաղը դիահերձում կատարելուց հետո նախնական տվյալներ կունենան մահվան պատճառի մասին։

Կինն ամուսնացած է, ունի երկու  երեխաներ՝ 2 և 4 տարեկան, որոնք, ըստ տեղեկությունների, եղել են տանը։ Նրա դին հայտնաբերվել է լոգարանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031