Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. Ինձ նույնիսկ Պատրիս Լումումբայի սպանության մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու»

Փետրվար 04,2020 22:55

Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով այսօր ոստիկանություն բերման ենթարկված ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ըստ փաստաբանների՝ «3 ժամ 1 րոպե» անց դուրս գալուց հետո Aravot.am-ի հարցին պատասխանեց, որ այսօր իրեն բերման ենթարկել են տան ճանապարհին: Իսկ ֆեդերացիայում չարաշահումների մասին հայտարարեց. «Երեկ ֆեդերացիայի գործով քննչականում հարցաքննվել եմ: Մանրամասներ հիմա չեմ ասի, որովհետեւ քննություն է գնում: Կգա ժամանակը, կտեսնեք, թե ֆեդերացիան ինձ ինչքան է պարտք մնացել»:

Հարցին, թե ունի՞ փաստաթղթեր, որ ֆեդերացիան իրեն պարտք է մնացել, ՀՖՖ նախկին նախագահը պատասխանեց. «Շատ-շատ: Գնացեք էն փոքրիկներին՝ արմենչիկներին, մանկիկներին հարցրեք: Այ, մի օր ես իրանց արած չարաշահումները կհանեմ կդնեմ բոլորիդ դեմը»:

Անդրադառնալով իր արած հայտարարության մասին հարցին, թե մի օր ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված ամեն ինչ կպատմի, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Կարողա՞ գիտեք՝ ես Վանեցյանն եմ, ինչ կա պատմել եմ: Ես ասել եմ՝ ամեն ինչ կտեսնեք, թե ով ինչքան է հափշտակել: Ես միայն իմ էրեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ: Ինձ ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել: Նույնիսկ Պատրիս Լումումբայի սպանության մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու: Էն դեպքում, որ ես տասնյակ միլիոնների հասնող դոլարներ եմ դրել ֆուտբոլի մեջ: Ցանկացած ֆուտբոլիստի հարցրեք, թե ամեն հաղթանակից հետո ինչքան պարգեւավճար են  ստացել եւ ոնց»:

Վաճառված խաղերի մասին էլ ասաց. «Ես չկամ այդտեղ: 9:1: Վաճառված խաղ՝ գնացեք այն փոքրիկներին հարցրեք: Արթուր Վանեցյանը դրա հետ կապ չունի: Արթուր Վանեցյանն այդ ժամանակ այնպիսի իրավիճակում էր, որ ֆուտբոլով չէր էլ զբաղվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829