Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում. Ermenihaber

Փետրվար 10,2020 14:40

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։

Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, առաջացրել է վրդովմունք ընդդիմադիր շրջանակներում։

Մասնավորապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը դատապարտել է սույն տիկնոջ պահվածքը: Նրանց միջև ծավալված վեճը տեղափոխվել է դատարան։

Փերվին Էրսոյը ոչ միայն  ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել են ստուգել եկեղեցու ակուստիկան:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829