Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողների

Փետրվար 12,2020 15:29

Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի ուժ են կիրառել խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների և լրագրողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը, երբ ոստիկանները ցրել են բողոքի ցույցը՝ դաժան վերաբերմունք ցուցաբերելով, այդ թվում՝ կին լրագրողների նկատմամբ:

Ձերբակալվել են «Ազատություն» ռադիոկայանի, Meydan TV-ի, «Ամերիկայի ձայն»-ի  և մի քանի այլ  լրատվամիջոցների լրագրողներ:  Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է կիրառվել, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, առգրավվել են նաև նրանց տեսախցիկները:

Ձերբակալվածների թվում է եղել նաև Basta.info կայքի խմբագիրը, որին առանձին ավտոմեքենա են նստեցրել և դաժան ծեծի ենթարկել: Լրագրողներին շուրջ երկու ժամ ավտոմեքենաներով տեղափոխել են քաղաքի մի ծայրամասից մյուս ծայրամաս, որից հետո բաց են թողել:

Polis əraziyə gəlir. MSK qarşısında etirazlar davam edir

Gepostet von A-Live am Dienstag, 11. Februar 2020

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829