Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանի նկատմամբ մեղադրանքի այդ հոդվածը հանված է. Ֆելիքս Թոխյան

Փետրվար 18,2020 20:45

Այսօր ՍԴ-ում լրագրողները Ֆելիքս Թոխյանից հետաքրքրվեցին. «Քրեական գործ կա Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի նկատմամբ՝ արդարադատությանը խոչընդոտելու հանգամանքով, ինչը մարտի 1-ի համատեքստում առնչվում է Սահմանադրական դատարանին (նախկին դատավոր Վալերի Պողոսյան եւ այլն): Դա էլ մի կասկած է, որ այն ժամանակ իշխանությունը փորձել է Սահմանադրական դատարանին մարտի 1-ի գործով որոշում պարտադրել կամ առաջարկել»,-ինչին ՍԴ դատավորը պատասխանեց. «Դուք լավ չեք տեղեկացված: Պարոն Արմեն Գեւորգյանի նկատմամբ մեղադրանքի այդ հոդվածը հանված է: Սա՝ որպեսզի իմանաք:

Այդ գործով, ոչ թե մարտի 1-ի, որն իբր մեր վրա են դնում, կանչվել եմ Հատուկ քննչական ծառայություն: Ես միշտ հարգել եմ այլ պետական ինստիտուտների աշխատանքը: Գնացել եմ, մի  5-10 րոպե պատասխանել եմ իրենց հետաքրքրող բոլոր հարցերին: Կարեւոր հարցը եղել է այն, թե ինձ այդ հարցով ճնշե՞լ են: Ասել եմ՝ ոչ: Չեն էլ կարող ու ոչ մի իշխանություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829