Լրահոս
Օրվա լրահոսը

Նա մարդ էր, ով ուներ բարձր արժեհամակարգ, գիտեր, որ ամենադժվարը մանուկների սրտեր ներթափանցելն ու գրավելն է.

Փետրվար 20,2020 13:11

Ես՝ հայրենադարձս, երբեք չեմ արտագաղթի, սեփականատեր եմ…

Իմը ուրիշին չեմ թողնում…

Երվանդ Մանարյան

Խոր ցավով տեղեկացանք հայ մեծանուն դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Երևանի պատվավոր քաղաքացի, հայրենասեր ու հայրենանվեր Երվանդ Մանարյանի մահվան մասին:

Նրա կերտած յուրաքանչյուր կերպար, նկարահանած յուրաքանչյուր դրվագ և գրված յուրաքանչյուր միտք, յուրահատուկ գույն ու բովանդակություն ունի:

Նա մարդ էր, ով ուներ բարձր արժեհամակարգ, գիտեր, որ ամենադժվարը մանուկների սրտեր ներթափանցելն ու գրավելն է: Նրան հաջողվեց հասնել այդ դժվարին ասպարեզում հաղթանակի: Փորձեց ու տեսավ, որ տիկնիկներին լեզու տալով մանուկների դեմքին ժպիտ ու խինդ է երևում: Հենց դա՛ էր նրա համար հրաշքը, հենց դա՛ էր իր երիտասարդության գաղտնիքը:

Վիշտը խորն է…

Հպարտ ենք, որ ունեցել ենք Ձեզ պես բազմատաղանդ անհատականության, արվեստի նվիրյալի և անկրկնելի հայի:

Խոնարհվում ենք Ձեր վաստակի առջև: Հավերժ կմնաք մեր սրտերում և հայ ազգի մշակույթի պատմության մեջ:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

20 փետրվարի 2020 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829