Լրահոս
Օրվա լրահոսը

Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա. Ermenihaber

Փետրվար 21,2020 11:04

Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին:

Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք պիտի համալրեն Սիրիայի տարածքում տեղակայված թուրքական զինուժի բազան:

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դեպի սահմանամերձ Ռեյհանլը քաղաք շարժվող շարասյան մեջ ընդգրկված են Կայսերիի «Կոմանդո» հատուկ գումարտակի անձնակազմի մի մասը, հետևակի մարտական մեքենաներ, տանկեր ու տարբեր տեսակի զենք-զինամթերք:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում:

Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը:

Ermenihaber / Haberler

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829