Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ձեզ բոլորիդ վարակելու եմ, մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից ». ասուլիսին կատակեց Թորոսյանը

Մարտ 01,2020 18:45 Share

«Ես ինքս մեկ շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին նոր կորոնավիրուսի 3500 դեպք կա, մահվան դեպքեր էլ կան, ինձ շատ լավ եմ զգում, չեմ պատրաստվում հանձնել թեստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան հարցի, թե, օրինակ՝ ՌԴ-ից էլ են ժամանում մարդիկ:

Նախարարը նույնիսկ կատակեց. «Հիմա ձեզ բոլորիդ վարակելու եմ»:

Թորոսյանն ասաց, որ ինքը Կորեայից ՀՀ է եկել Մոսկվայով, որտեղի օդանավակայանում նույնիսկ ջերմաչափում չեն արել. «Պարզապես մարդիկ անցնում էին հերթական անվտանգության ստուգումը ու նստում ինքնաթիռ, գալիս Հայաստան: Մենք ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցներ, քան մեզանից հարուստ ու զարգացած երկրներ: Այն միջոցառումները, որ արել ենք, բավական արդյունավետ են եղել, մենք հաշվել ենք, գուցե կորցնենք 1000-2000 չինացի զբոսաշրջիկ, որոնք բավական գումար կծախսեին, բայց մենք հասկացել ենք, որ սա կարճատեւ է: Նույնիսկ Իրանի հետ սահմանը փակելը… առաջիկայում Նովրուզ է, եւ հավանաբար, կերկարացնենք սահմանափակումը 2 շաբաթով, արգելքը Նովրուզի ժամանակ էլ կգործի, օջախային երկրներից հոսքերը քչացնում ենք»:

Նախարարի վստահեցմամբ՝ Վրաստանի դեպքում նման հարց չի կարող քննարկվել. «Եվ տնտեսական առումով՝ բեռնափոխադրումները թույլ ենք տալիս: Հնարավոր է այս մասով որոշում փոխվի, հնարավոր է՝ ոչ, պարզապես կառավարելիությունը մեծացնենք»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Չինաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի հետ կապված սկզբում տեղեկություններ են թաքցրել, Թորոսյանը հերքեց, նկատելով՝ Չինաստանի իշխանությունները թափանցիկ են գործել, չեն կեղծել տեղեկատվությունը:

Նախարարը նշեց՝ նոր կորոնավիրուսի թեման տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շահարկում են:

Նախարարը լավ լուր հայտնեց՝ դպրոցներում սուր-շնչառական դեպքերի վիճակագրությունը կտրուկ անկում է ապրում, կորոնավիրուսն էլ նույն ճակատագրին է արժանանալու ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում, հատկապես հյուսիսային կիսագնդում, որտեղ ուժեղ ձմեռ էր, հիմա գարուն է գալիս:

Առողջապահության նախարարությունն այս պահին ունի 1000 թեստ, մոտ 2000 էլ, ըստ նախարարի, հավանաբար մինչեւ մյուս շաբաթվա վերջին լինի, 1000-ն էլ ԱՄՆ-ից են սպասում, մի քիչ ուշանում է, սրանք  նվիրատվություններ են. «Մի քանի ուղղություններից ձեռքբերումներ կանենք: Թեստերի հետ կապված խնդիր չունենք»:

Այս պահին ֆինանսական նոր միջոցներ հրատապ ներգրավելու անհրաժեշտություն չկա, եւ ինչպես Թորոսյանն ասաց, կառավարությունը պատրաստ է ցանկացած միջոց տրամադրել հիվանդության դեմ պայքարելու, ինչպես ցանկացած այլ դեպքում. «Մինչ այս պահը դիմակների կամ դեղորայքի ձեռքբերման համար գուցե մի քանի միլիոն դրամ է ծախսվել: Հրահանգել ենք հաշվառել, եւ շուտով կհրապարկենք , թե որքան հավելյալ բեռ է նստել հիվանդությունը մեր տնտեսության վրա»:

Նախարարը տեղեկացրեց՝ շարունակվելու է այլ երկրներից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը մեր երկիր:

Նոր կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերման մասին էլ նախարարն ասաց. «Ես գիտեմ, Նուբար Աֆեյանի ընկերությունն է, ինքը միշտ բիո-ինժեներիայով է զբաղվել, եւ մենք կապի մեջ ենք, եթե հաստատում լինի, ու մարդկանց վրա կիրառելի լինի, կարիք լինի կիրառել՝ դրա հնարավորությունը կունենանք»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031