Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով. Ռուբեն Մելիքյան

Մարտ 02,2020 10:42 Share

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։

Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։

Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։

Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել