Դուբայում անցկացված մրցաշարի քառորդ եզրափակիչ հասնելուց հետո ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային թարմացված աղյուսակում բարձրացել է 15-րդ հորիզոնական:
Ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը, երկրորդը Ռաֆայել Նադալն է, երրորդը՝ Դոմինիկ Տիմը, որը լավագույն եռյակից դուրս է թողել Ռոժեր Ֆեդերերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   