Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, շահառուների խնդիրների լուծման և պետության զարգացման. հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ ստորագրահավաք են սկսել

Մարտ 03,2020 14:22

Հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ընկերություններ, քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաք են սկսել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերկարևորություն հանդիսացող «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ, որի գերնպատակն է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար լրացուցիչ մինչև 165 մլն ջրաքանակ տեղափոխել, որը երբևիցէ չի գործել.

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004թ. պաշտոնական բացումից ի վեր այդ հանգույցը չի գործել և ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ:

«Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը և օրենքների, անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը և պետության զարգացմանը», – նշվում է պահանջագրի տեքստում:

Հայաստանի Հանրապետության վերականգնվող
էներգիա արտադրողների ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031