Լրահոս
Օրվա լրահոսը

Շորժա համայնքի ղեկավարը հափշտակել է 5 միլիոն դրամից ավելի գումար. պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Մարտ 03,2020 16:31 Share

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին  Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային պայմանագիր։ Փաստացի կապալառու հանդիսացող համայնքի ղեկավարը, օգտվելով Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված հնարավորությունից, օգտագործել է պաշտոնեական դիրքն ու, կազմելով աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր և հանձնման-ընդունման արձանագրություններ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031