Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մարտ 06,2020 23:30

ԵՄ արտգործնախարարները, որոնք Զագրեբում քննարկել են Սիրիայում, մասնավորապես Իդլիբում ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունների անհապաղ ապաէսկալացման կոչ են արել:

Արտաքին գործերի հարցերով ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ Իդլիբում սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների՝ այդ թվում Ռուսաստանի շարունակվող հարձակումը հանգեցրել է մարդասիրական ամենավատ ճգնաժամին՝ սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր:

Խորհուրդը հակամարտող կողմերին կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը  և կայուն հրադադարի ռեժիմ պահպանել: Հայտարարության մեջ նաև նշված է, որ թեպետ Եվրամիությունը ընդունել է այս տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության փաստը, որոնք ներառված են նաև ՄԱԿ-ի ցուցակում, բայց սիրիական ռեժիմի և վերջինիս կողմնակիցների կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների ավիրումը չի կարող արդարացվել ոչ մի հանգամանքով: «Մենք աջակցում ենք ԵՄ դիրքորոշումը, որի համաձայն մարդկության դեմ հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ արտգործնախարարները սիրիական ռեժիմին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ են արել և վերահաստատել են իրենց աջակցությունը սիրիական պետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը:

Բացի այդ Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ՝ կապված փախստականների խնդրի հետ և կոչ է արել Անկարային փախստականների հարցը չօգտագործել քաղաքական նպատակներով: «Եվրամիությունը և վերջինիս անդամ երկրները  լի են  իրենց արտաքին  սահմանները պաշտպանելու վճռականությամբ: Սահմանի անօրինական հատումները չեն հանդուրժվելու: Այս կապակցությամբ ԵՄ-ն և անդամ պետությունները ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031