Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները կորոնավիրուսի պատճառով

Մարտ 19,2020 11:46 Share

ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը, այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարության մեջ:

Կասպրշիկի հայտարարության մեջ նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների, ինչպես նաև մի շարք այլ  սահմանափակումների՝ խուսափելու անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել դադարեցնել ԵԱՀԿ մշտադիտարկումները մինչև սահմանափակումների չեղարկումը: Միևնույն ժամանակ՝ շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել