Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մեզ հետ զրույցում, խոսելով ներդրումների մասին, ասել էր․ «Ես նկատել եմ՝ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից են հետաքրքրված Հայաստանում ներդրումներ իրականացնելու, իրենց համար պետական երաշխիքները, պետության մասնակցությունը շատ ավելի կարևոր է ու շատ ավելի քննարկման առարկա է։ Այս տեսանկյունից մենք փորձում են ըմբռնումով մոտենալ և ամբողջությամբ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմով բավարարել իրենց կարիքը։
Այս փուլում պիտի նշեմ, որ բավականին լավ, հետաքրքիր նախաձեռնություններ ունենք սպանդանոցների հետ կապված գործընթացում։ Մենք դրսից էլ հետաքրքրվող դերակատարներ ունենք․ Շիրակի մարզում, իմ մոտ եղած տեղեկատվությամբ, մոտ 120 շահառու է մոտեցել սննդի անվտանգության տեսչական մարմնին՝ դիտարկելու չափորոշիչներ, դիտարկելու մեխանիզմներ, որոնցով կյանքի է կոչվելու, այսինքն՝ որպես ոլորտ բաց ոլորտ է լինելու։

Այս փուլում ապահովագրում են իրականացրած ներդրումները, ոչ թե ստանալու բերքը, բայց հետագայում վստահ եմ՝ շուկան մեծանալու է և 2-3 կուլտուրայից բացի մենք ունենալու ենք գյուղատնտեսական բազմաթիվ կուլտուրաներ, որոնք ապահովագրելու են։ Վստահ եմ ՝մեծ թվով գյուղական տնտեսությունների համար լուծելու են այս պահի ռիսկերի նվազեցման խնդիրը և մեր համար բացելու են հնարավորություն ավելի թափով, ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սպանդանոցի լուսանկարը՝ snund.am-ի


















































