Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը՝ աշխարհում. վարակվածների թիվը գերազանցել է 337 հազարը

Մարտ 23,2020 17:14

Կորոնավիրուսն աշխարհում վարակել է արդեն ավելի քան 337 հազար 500 մարդու, վիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 14 հազարը: Եվրոպական երկրներից իրավիճակը ճգնաժամային է Իտալիայում, որտեղ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 651 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 5476-ի: Իրանում վարակակիրների թիվը գերազանցել է 20 հազարի, իսկ մահացածներինը` 1600-ը:

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի 71 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 438-ի, որից 262-ը՝ Մոսկվայում: Ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանը  մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը 146 երկրի հետ: Բացառություն են կազմում միայն Մոսկվայից աշխարհի երկրների մայրաքաղաքներ իրականացվող թռիչքները, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների տարհանման համար իրականացվող չարթերային թռիչքները։

Միացյալ Նահանգներում ևս շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, հաստատվել է գրանցված ավելի քան 30 հազար դեպք, մահացել է 428 մարդ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսը չի շրջանցել նաև աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցում: «Իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել, որ վարակվել եմ կորոնավիրուսով: Իմ ընտանիքի բոլոր անդամներն այժմ ինքնամեկուսացված են այնքան ժամանակ, որքան բժիշկներն ասեն: Մեզ լավ ենք զգում, բայց ինձ մոտ ջերմություն և հազ կա: Բոլորին խնդրում եմ լինել չափազանց զգույշ, հետևել բժիշկների ցուցումներին, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանցից առնվազն 6 ոտնաչափ հեռավորության պահել։ Մենք պետք է ամեն ինչ անենք վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար»,– գրել է Դոմինգոն։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031