Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի մասին «կեղծ լուրերի» տարածման դեմ նոր միջոցների ձեռնարկումից

Մարտ 24,2020 00:25

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, Բոսնիա և Հերցեգովինայում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Քաթլին Կավալեքը (Kathleen Kavalec) իրենց մտահոգությունն են հայտնել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի մասին խուճապային և «կեղծ լուրերի»  տարածման դեմ նոր միջոցների ձեռնարկման մասին:

Նախորդ շաբաթ Սերբիայի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, ըստ որի արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի մասին լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում խուճապ առաջացնող  կեղծ լուրեր տարածողների նկատմամբ պատժիչ գործողություններ կիրականացվեն, այդ թվում՝  տուգանքների կիրառման տեսքով: Համանման միջոցներ ձեռնարկել նաև Բրչկոյում, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինայի ՆԳ նախարարն առաջարկել է, որպեսզի Դաշնային կառավարությունն արգելի «կեղծ լուրեր» կամ պնդումներ հաղորդելը:

«Լիովին հասկանում եմ ապատեղեկատվության դեմ պայքարելու  ձգտումը, որը խուճապ է առաջացնում այս ճգնաժամային իրավիճակում, բայց օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների ազատ աշխատանքը կամ նրանց կողմից  համաճարակի վերաբերյալ տեղեկություն հաղորդելուն»,-ընդգծել է Դեզիրը:

Բոսնիա և Հերցեգովինայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ «կեղծ լուրերի» տարածումը կանխելու լավագույն միջոցն այն է, որ իշխանությունները հաճախ շփվեն քաղաքացիների հետ և հուսալի տեղեկատվություն տրամադրեն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ գրաքննությունը և ազատության սահմանափակումը օգտակար չեն և կարող են խաթարել ինստիտուտների հանդեպ վստահությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031