Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարոս Սիմոնյան. «Հնարավոր է քննարկվի դագաղների արտադրության չսահմանափակելը»

Մարտ 25,2020 22:11

Մինչեւ մարտի 31-ը պարետի որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության տեսակների ցանկը փոփոխության կենթարկվի: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նա ասաց, որ պարետի որոշմամբ այսօր որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, ավելացվել են այն տեսակները, որոնք ուղղակիորեն կապված են եղել բացառություն ունեցող տնտեսական գործունեությունների հետ: Այդ ցանկում հնարավոր է նոր խստացումներ լինեն, կամ, ինչպես փոխանախարարն ասաց, հակառակը՝ թուլացումներ:

Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ կառավարությունը նկատել է, կան տնտեսական գործունեություններ, որոնք թույլատրված են, սակայն դրանց օժանդակող այլ գործունեության տեսակներն արգելված: Ուստի փոփոխությունները վերաբերելու են հատկապես այս ոլորտին:

Ասենք՝ կաթնամթերքի արտադրությունը թույլատրված է, արտադրամասն աշխատում է, բայց հոսքագծերի սպասարկման հետ կապված գործ կա անելու, բայց այդ օժանդակող ընկերությունը արգելվածների ցանկում է:

Սիմոնյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Օրինակ՝ թաղման արարողությունը թույլատրվում է, հնարավոր է քննարկվի նաեւ դագաղների արտադրության գործունեության չսահմանափակելը»:

Իրանի հետ առեւտրաշրջանառության հետ կապված առանձին որոշում կա, փոխնախարարն ասաց, որ հնարավոր է պարետի որոշման մեջ փոփոխություններ արվեն եւ ապրանքների ցանկում ավելացումներ արվեն:

Այս փոփոխությունների մասին մանրամասներն, ինչպես վստահեցրեց փոխնախարարը, պարզ կլինեն վաղը:

Իսկ դոլարի եւ ռուբլու փոխարժեքի փոփոխությունների հետեւանքով առաջացած տնտեսական վնասները մեղմելու առնչությամբ էլ, Սիմոնյանը կրկին վստահեցրեց՝ այս հարցը եւս քննարկվում է, աջակցության փաթեթում է ներառված, եւ սրա մասին մանրամասներն ու հստակ տեղեկությունները կրկին վաղը պարզ կլինի:

Վաղը կառավարությունը ներկայացնելու է այս փոփոխությունների մասին նախագծերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031