Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Այն երկու հոգին, որ վարչապետի կողքը ֆռֆռում են, իմ մոտ ցրիչ չէին աշխատի»

Մարտ 27,2020 13:49

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Հայելի» ակումբում բացահայտումներ արեց:

«Այսօր մեր կառավարությունում մենք մասնագետներ չունենք: Այն երկու հոգին, որ վարչապետի կողքը ֆռֆռում են, իմ մոտ ցրիչ չէին աշխատի: Էլ չեմ ասում՝ քարտուղարուհի:

Սերգո Կարապետյանի նախարարության ժամանակ գյուղացին հանդիպեց մի հետաքրքիր փաստի: Մինչեւ նրա գալը, ցորենի սերմացուն, գարին, կարտոֆիլը եւ տարբեր ուղղություններ, որոնք պետական նշանակություն ունեին, սերմացու ներկրելու ժամանակ ԱԱՀ-ից ազատված էին: Խոսքը էլիտար սերմացուի տնկանյութերի մասին է: Ու այդտեղ տրամաբանություն կար: Գյուղացին չի բերում վաճառելու, այլ բերում է ցանքի համար: Եվ հարկային մարմինները հետեւում էին դրան: 2019 թվականին այս վազող կուսակցականները հունիսի 25-ին շատ գաղտնի որոշում ընդունեցին: Ըստ այդմ, մի շատ բարձրաստիճան անձ իր անձնական բիզնեսը խթանելու համար հանել է ֆերմերային բառը: Դրա նպատակ կարող է լինել այն, որ նա ուզում է այս բիզնեսն իր ձեռքը վերցնել, որովհետեւ այս հարցը ԱԺ-ում ֆերմերների հետ ընդհանրապես չեն քննարկել եւ որոշումն ընդունվել է գաղտնի:

Ֆերմերը գնում է մաքսատուն՝ նրան ասում են դու մաքսազերծելու իրավունք չունես, գնա առեւտրական կազմակերպություն դարձիր՝ նոր արի: Դրանից հետո էլ հարկայինը նրա հետեւից կգնա ու 27%-ը կդնի վզին: ԱԺ այս որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Այսինքն, այդ գաղտնի որոշումով կանգնեցրել են փաստի առաջ: Ժողովրդավարական ազատ մրցակցությունը շպրտել են ու մտցրել մոնոպոլ գաղափար: Մենք սրա համար դատարան ենք դիմելու, ԱԱԾ-ին էլ ենք այդ անձի մասին հաղորդում տալու, որը Տիգրան Սարգսյանի օրոք լավ թալանչի է եղել: Ես դիմում եմ նաեւ պարոն Տիգրան Ավինյանին: Խոսքը 2019 թ. հունիսի 25-ի ՀՕ 76 որոշման մասին է»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031