Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տեսակի բիզնեսի վրայից արգելքը հանվեց. Որ բիզնեսները կարող են գործել արտակարգ դրության պայմաններում

Մարտ 27,2020 20:21

Արտակարգ դրության պայմաններում վնասներ կրող ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ներկայացված խնդիրները հիմնականում տեղ են գտել կառավարության աջակցության ծրագրերում, եւ դրանք ծածկում են հնարավոր կարիքները:

Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց էկոնոմիայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: Նա ասաց, որ այս աջակցության ծրագրերից դուրս է մնացել բիզնեսի՝ հարկային արձակուրդի պահանջը, այն այս պահին էլ  կառավարության օրակարգում չկա: Փոխնախարարը նաեւ չբացառեց, որ հետագայում այս գործիքների կիրառման ժամանակ ծագած հնարավոր խնդիրները կլուծեն:

Մարգարյանի ներկայացմամբ՝ մոտ չորս հազար կազմակերպություն կա, որը արտակարգ դրությամբ պայմանավորված նման սահմանափակումների տակ է ընկել եւ այս աջակցությունը ուղղված չէ միայն այն բիզնեսին, որոնք պարետի որոշմամբ արգելվել են. «Այս աջակցությունից կարող են օգտվել բոլորը, ովքեր այս ընթացքում տնտեսական վնասներ են կրել՝ անկախ դրանց պատճառներից»: Մարգարյանը նաեւ ասաց՝ չի բացառում, որ հնարավոր է լինեն գործարարներ, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից, կփորձեն չարաշահումների դիմել աջակցություն ստանալու գործընթացում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ կենդանիների կերերի ու բույսերի մասնագիտացված վաճառքի կետերի աշխատանքի սահմանափակումն այսօրվա որոշմամբ վերացրել են, դրանք կարող են գործել: Նա ներկայացրեց, թե պարետի այսօրվա որոշմամբ տնտեսական գործունեության որ տեսակների նախկինում սահմանված արգելքը վերացրել. Օրինակ՝ ավտոտեխսպասարկման եւ նորոգման կետերը, ավտոպահեստամասերի  վաճառք:

Որոշմամբ հաստատված թույլատրելի կամ  արգելված տնտեսական գործունեության տեսակների ցանկը՝ այստեղ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031