Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսում 1.5 միլիոն դոլարի փչացած գյուղմթերք կա. փոխնախարարը բեռնափոխադրողներին հորդորում է՝ եղանակային պայմանները հաշվի առեք

Ապրիլ 06,2020 14:52

«Սպայկա» ընկերությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրում էր, թե ինչպես են Վերին Լարսում օրեր շարունակ կանգնած բեռնատարների 1.5 միլիոն դոլար արժողությամբ, բայց արդեն փչացած գյուղմթերքը թափում:

Այս պահի դրությամբ ավելի քան 𝟭 𝟱𝟬𝟬 𝟬𝟬𝟬 դոլարի ուղղակի վնաս գյուղմթերքը ճանապարհին փչանալու հետևանքով

Այս պահի դրությամբ ավելի քան 𝟭 𝟱𝟬𝟬 𝟬𝟬𝟬 դոլարի ուղղակի վնաս գյուղմթերքը ճանապարհին փչանալու հետևանքով, ինչը մոտ 15 օր հայ – վրացական սաhմանին 40 բեռնատարների կանգնելու արդյունք է#Spayka #MadeInArmenia #ExportArmenia #Հայաստանիցամենուր

Gepostet von Spayka LLC am Samstag, 4. April 2020

Արդյոք պետությունը այս բիզնեսին որեւէ աջակցություն կամ վնասի փոխհատուցում նախատեսո՞ւմ է: Այսօր այս մասին էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեցին լրագրողները:

Փոխնախարարն ի պատասխան հարցի, ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է տիրում տարածաշրջանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ կարանտին է, արտակարգ դրություն, տեղաշարժման սահմանափակումներ են գործում:

«Վրաստանում նույնպես կարանտին է, կա սահմանափակում՝ տեղաշարժի եւ բեռնափոխադրման: Բեռնափոխադրումը Վրաստանով տարանցիկ է, միմիայն ուղեկցությամբ, եւ այդ ուղեցույցը կառավարության կայքում հրապարակված է: Վրաստանով բեռները բաց են թողնվում դեպի Վերին Լարս մի քանի ժամը մեկ, Վրաստանի մաքսային ծառայությունը հավաքում է մոտ 30 մեքենա ու բաց թողնում: Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ առատ ձյան հետ կապված, սահմանակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին եւ ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն գործող եղանակային պայմանները, մասնավորապես՝ Լարսի հետ նախապես, ինչպես նաեւ այս օրերին տեղի ունեցող համաճարակից կախված, այսինքն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք, իհարկե, լրացուցիչ դժվարություններ են առաջացնում»:

Լուսանկարը՝ «Սպայկա» ընկերության ֆեյսբուքյան էջից

Նշենք՝ «Սպայկա» ընկերությունը գյուղացիական ընկերություններից եւս մթերում է գյուղմթերք ու արտահանում իրականացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930