Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե բիզնես ոլորտի իմ մրցակիցների ձեռքի գո՞րծն է»․ Արթիկում հրկիզել են գործարարի 50 հազար դոլարանոց մեքենան

Ապրիլ 08,2020 18:03

Ինչպես հաղորդել է Shamshyan.com-ը, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հրկիզել են «Միլիոն» սուպերմարկետի տնօրեն Խաչիկ Ա․-ին պատկանող «Range Rover» մակնիշի մեքենան։

Գործարարն Aravot.am-ին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան բակում՝ ապրիլի 6-ին։

«Մեքենան կանգնած էր մեր առանձնատան բակում, խանութից դուրս եմ եկել երեկոյան ժամը 23․15-ին, դռները փակելու ժամանակ տեսա փողոցով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա անցավ, հիմա չգիտեմ․․․

Գնացի տուն, մտնելուցս կես ժամ հետո մեքենայի ազդանշաններն աշխատեցին, դուրս եկա, որ մեքենան այրվում է, զանգեցի հրշեջ ծառայություն, ոստիկանություն, մարեցին։ Երբ մեքենան սկսել է վառվել, խշշոց եկավ, կինս ասաց, թե ջրի խշշոցի ձայն է, ես սկզբում տեր չեղա իր ասածին՝ մտածելով, որ մեր տան մեջ հնարավոր չէ ջուրը բաց թողնենք անզգուշությամբ։ Մեկ րոպե հետո մեքենայի ազդանշաններն աշխատեցին, մինչև տնից դուրս եկա, կինս երկրորդ հարկի պատշգամբից նայեց, ասաց՝ մեքենան վառվում է։ Կասկածում եմ, որ դիտավորյալ հրկիզում է եղել։

Վնասի չափ գրված է 5 միլիոն, բայց այդ մեքենան 50 հազար դոլարանոց է, մեքենայի կեսը վառած է, թափելու է արդեն: Բացառվում է, որ որևէ մեկը 5 միլիոն դրամով կարողանա սարքել։ Սարքելու բան էլ չէ , 2013 թվականի նոր սերնդի մեքենա է, մի բան փչանում է, չեն կարողանում սարքել, չեն հասկանում, որովհետև նորություն է։

Ես անձնական թշնամիներ չունեմ, ոչ մեկին այս պահին չեմ մեղադրում, միայն կասկածում եմ, որ հնարավոր է սա լինի բիզնես ոլորտի մրցակիցների ձեռքի գործը։

Իմ սուպերմարկերտը գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում, զբաղվում եմ մանրածախ ու մեծածախ առևտրով, շատ լավ առևտուր է լինում, միգուցե աչք եմ ծագել, մտածել են՝ իրենցից առավել եմ։ Միայն դա եմ կասկածում, այլապես չկա այդպիսի մարդ, որի հետ անձնական խնդիր ունենամ կամ փողային հարաբերությունների մեջ լինեմ»,-ասաց գործարարը։

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում են անհրաժեշտ գործողություններ։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930