Դա նորաձեւության հետ առնչություն չունի: Դա սովորական թեւնոցն էլ չէ, որն օգտագործվում է քրտինքը մաքրելու համար: Պարզապես, ֆուտբոլիստները, եւ ոչ միայն նրանք, ամենայն մանրակրկիտությամբ են հետեւում իրենց առողջությանը:
Օրինակ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման անցած տարի «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ պաշտպանի հետ բախվելու արդյունքում կոտրել էր ճկույթը: Դրանից հետո ֆուտբոլասերները նրան խաղադաշտում տեսնում են միայն փափուկ եւ նուրբ նյութից պատրաստված հատուկ վիրակապով: Ի դեպ, հանդիպման ժամանակ նման վիրակապ կրել կարելի է ՖԻՖԱ-ի կանոնակարգի 4.4 կետով նախատեսված պայմանով:
Ժամանակակից սպորտում մկանների եւ վերջույթների ֆիքսման ամենաինովացիոն տեխնիկան կինեզիոթեյպավորումն է: Դա կպչուն հատուկ ժապավեն է, որը դրվում է մաշկի վրա՝ հաշվի առնելով նաեւ մաշկի առանձնահատկությունները: Գրագետ թեյպավորման դեպքում ժապավենի կպչուն շերտի միջոցով սենսորային դրական ազդեցություն է լինում մարմնի վնասված հատվածի վրա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                        
 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   