Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով. «Մեդիա Պաշտպան»

Ապրիլ 13,2020 14:52 Share

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, մենք դադարեցնում ենք պարետատան և
լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը:

Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել