Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 14-ից 22 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան

Ապրիլ 21,2020 14:06 Share

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ Անգոլայից: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Նրա ներկայացմամբ՝ ապրիլի 21-ի դրությամբ արտերկրում գտնվող 1283 հայ դիմել է Հայաստան վերադառնալու համար:

Ավետ Ադոնցը վստահեցրեց՝ լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստան ձգձգվում է, բայց օբյեկտիվ պատճառներով: Ձգձգվում են, ասենք, թռիչքների թույլտվության կամ թռիչքի ֆինանսավորման խնդիրների պատճառով, կամ հենց քաղաքացիների առողջության անվտանգության ապահովման գործընթացներն իրականացնելու առումով. «Եթե հետաձգվում է, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունները փորձում են անել այն ամենը, որպեսզի նրանց դյուրին անցկացնեն խնդիրները, փորձում են ապահովել նրանց ժամանակավոր կեցավայրերով»:

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ինչպես ասաց Ադոնցը, հավաքվելու անհրաժեշտությունը չկա, փոխնախարարը այս օդանավակայանում օրեր շարունակ գիշերող ՀՀ քաղաքացիներին, որոնք հրաժարվում են օգտվել դեսպանության աջակցությունից՝ ժամանակավոր կեցավայրերից, կոչ արեց համագործակցել մեր դեսպանության հետ. «Մեր աշխատանքներն ընթացքում են, երեկ ու նախորդ օրը ունեցանք թռիչքներ Կրասնոդարից ու Ռոստովից, առաջիկայում կլինեն թռիչքներ նաեւ այլ քաղաքներից, այդ թվում՝ Մոսկվայից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Դոմոդեդովո օդանավակայանում սպասող մեր հայրենակիցների լուսանկարը՝ Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930