Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե թիվ 19 դպրոցի տնօրենի թեկնածուն կամ կոլեկտիվը կարծում են, որ օրենք է խախտվել, կարող են դատարան դիմել». փոխքաղաքապետ

Ապրիլ 23,2020 17:42

«Դպրոցներում տնօրենների ընտրությունների կարգը բաց եւ թափանցիկ է, եւ այդ դպրոցում էլ ընտրությունն ընթացել է մի քանի լրատվականների ուղիղ եթերում: Ընտրության բուն գործընթացի կամ դրա խնդիրների մասին չի եղել իմ եւ քաղաքապետի զրույցը: Խոսքը մրցույթի հայտարարման կարգում եղած որոշակի խնդիրների մասին է, որոնք ենթադրում են, որ կարգը հայտարարվել է ոչ պատշաճ, հայտարարությունում եղել են թերություններ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թեկնածու, դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանն ընտրվել է նոր տնօրեն, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել:

Վիրաբյանը պարզաբանեց. «Քննարկելով իրավաբանների հետ՝ եզրակացրինք, որ նման կարգով հայտարարությունը այլոց իրավունքներն է սահմանափակել, ուստի պետք է հայտարարվի այլ ձեւաչափի մրցույթ, որպեսզի բոլորը կարողանան մասնակցություն ունենալ: Քաղաքապետը չեղարկել է հանձնաժողովի՝ հաղթողի ճանաչման մասին որոշումը, եւ հայտարարվել է նոր մրցույթ: Եթե տնօրենի թեկնածուն կամ կոլեկտիվը կարծում են, որ եղել է օրենքի խախտում, կարող են դատական կարգով վիճարկել քաղաքապետի որոշումը, բայց հավասարության սկզբունքը մեզ համար կարեւոր է, եւ ամեն մրցույթ պետք է հասանելի լինի յուրաքանչյուրի համար»:

Լրագրողի հարցմանն ի պատասխան, թե ընտրված տնօրենն արդեն դատի է տվել Տիգրան Վիրաբյանին, վերջինս նշեց. «Նա չի կարող ինձ դատի տալ, այլ կարող է վիճարկել քաղաքապետի որոշումը: Եթե այդ ճանապարհն է ընտրել, դա իր իրավունքն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930