Մայիսի 13-ի ուշ երեկոյան ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանը «ներվային է մեր նախարարը» վերտառությամբ ուղիղ եթերի տեսանյութ էր հրապարակել, որում նա մոտեցել եւ հարցեր է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
-Պարոն նախարար, հիմա կասե՞ք՝ բանակցություններ գնո՞ւմ են, թե ոչ:
Զ.Մ.-Ժամը քանի՞սն է:
-Ժամն ի՞նչ կապ ունի, բանակցություններ գնո՞ւմ են, թե ոչ:
Կարդացեք նաև
Զ.Մ.-Դուք որտեղի՞ց եք:
-Ես հայ եմ: Շատ կարեւոր հարց եմ տալիս: Լավրովն ասում է, որ բանակցություններ կան: Դուք ասեք՝ կա՞ն, թե ոչ:
Զ.Մ.-Որքա՞ն ժամանակ է, որ դուք հետաքրքրվում եք Արցախի հարցով: Այսինքն, ուղղակի քաղաքացի՞ եք:
-Այո, ուղղակի քաղաքացի եմ:
Զ.Մ.-Ի՞նչ եք ուզում իմանալ:
-Պարզ հարց եմ տվել: Պարզ հարց, բարդ պատասխան:
Զ.Մ.-Դուք ուզում եք ինձ հետ հայրենասիրության մեջ մրցակցե՞լ: Դուք պատկերացնում եք, որ ես կարող եմ ինչ-որ բան անել, որը վա՞տ է մեր երկրի համար:
-Այո:
Զ.Մ.-Ինչի՞, ինչո՞վ: Ես էլ ասում եմ, որ դուք կարող եք անել:
-Ես պարզ հարց եմ տալիս՝ բանակցություն կա՞, թե ոչ, ինչո՞ւ չէք պատասխանում:
Զ.Մ.-Ի՞նչ բանակցություն:
-Փուլայի՞ն, թե փաթեթային:
Զ.Մ.-Եղբայր, մի վայրկյան, դու ի՞նչ ես հասկանում փուլային/փաթեթայինից: Դու մտածում ես, որ Արցախի ստատուսի հարցում ինչ-որ զիջո՞ւմ կարող է լինել կամ մեր անվտանգությանը…չէ՝ դա է պատասխանս: Բրատիսլավայի հայտարարությունը կարդացե՞լ ես:
-Ես լսել եմ, թե Սերգեյ Լավրովն ինչ է ասել:
Զ.Մ.-Լավրովը քեզ համար քո ԱԳ նախարա՞րն է, դու քո ԱԳ նախարարին կասկածի տակ ես դնո՞ւմ:
-Սուտ եք խոսում, սուտ:
Զ.Մ.-Դու ո՞ւմ կողմից ես:
-Ձեր:
Զ.Մ.-Ուրեմն, իմ կողմից եղիր…
-Բանակցություն կա՞, թե ոչ:
Զ.Մ.-Ասացի, որ ոչ: Դու ինձանից ավելի շատ հայրենասեր չես:
-Այո, ավելի շատ հայրենասեր եմ:
Զ.Մ.-Ինչո՞ւ ես եկել ինձ հարցականի տակ դնում:
-Ադրբեջանցիք Արցախում հայերի հետ համատեղ չեն բնակվելու, չէ՞:
Զ.Մ.-Իհարկե, չեն բնակվելու: Դու Արցախի ստատուսի հարցում որեւէ կասկած ունե՞ս:
-Այո, ունեմ…
Զ.Մ.-Մի՜ ունեցի, ուրիշներին մի հավատա, քեզ ու ինձ հավատա:
-Ուրեմն թափանցիկ եղեք, յոթ ժամ ի՞նչ եք անում:
Զ.Մ.-Մեր դիրքերն ենք պաշտպանում, ի՞նչ ես ուզում, ինձանից ավելի հայրենասեր չլինես…
-Ավելի հայրենասեր եմ:
Զ.Մ.-Բրավո քեզ…
https://www.facebook.com/hagop.berberian.79/videos/241915693552598/
Զրույցն այստեղ ավարտվում է: Այս միջադեպը չվրիպեց «ֆեյսբուքահայության» ուշադրությունից: Հակոբ Բերբերյանի ընկերների ոգեւորիչ գրառումները կրում էին «լավ էլ նախարարին տեղն ես դրել» տրամաբանությունը, իսկ ահա արցախյան հիմնահարցի մեկնաբաններն ու քաղաքական գործիչների մի մասը կատարվածը սադրանք են որակել, իսկ երիտասարդի պահվածը՝ ոչ բավարար տեղեկացվածության հետեւանք:




Ի դեպ, սփյուռքահայ երիտասարդը ֆեյսբուքում հանդես է գալիս վերջերս քննարկված եւ երեխաներին սեռական ոտնձգությունից զերծ պահող կոնվենցիայի ընդունման դեմ, իր էջում հրապարակում է «Ադեկվադ» միաբանության հայտարարությունները, ոգեւորող գրառումներ կատարում՝ ուղղված ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ այլն: Ուսումնասիրելով երիտասարդի էջը՝ գտանք նաեւ մայիսի յոթին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին վերաբերող մի գրառում, իսկ մայիսի 4-ին՝ նախարարի հրապարակային խոսքից մեջբերում:
Ինչ վերաբերում է Արցախին, Հակոբ Բերբերյանը կատարել է «Karabagh is Armenia, Kosovo is Serbia» գրառումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




















































Այնքան շատ բան կայ ասելու այս մի քանի րոպէանոց տեսանիւթից յետոյ: Նոյնիսկ չգիտեմ, թէ որտեղից սկսեմ:
1. Արդի հայ քաղաքական դաշտն ու Դիմատետրը հոգեբանութեան անսպառ պաշար է: Տասնեակ գրքեր կարելի է գրել, ատենախօսութիւններ պաշտպանել: Իսկ հոգեբանութիւնը 21-րդ դարի հզօրագոյն գիտութիւննեից մէկն է:
2. Բնաւ զարմանալի չէ, որ երիտասարդը դաշնակ է: Դաշնակներից ողջամտութիւն ակնկալելը մանկամտութիւն կը լինէր:
3. Երիտասարդի էջում, տեսանիւթի տակ, դաշնակցական կամ դաշնակցամերձ մի կերպար՝ Շահէ Աճեմեան, որը ցաւօք նաեւ «ազատամարտիկ է» գռեհկաբար հայհոյում է մեր նախարարին: Սրանք նաեւ հայհոյելու մեծ վարպետ են: Ու քանի որ սրանց «կենտրոնը» Լիբանանում է, շատ յաճախ արաբերէն են հայհոյում:
4. Հայհոյանքը մեր օրերում դարձել է անկաշկանդ, «բարեւի» նման մի բան: Հայհոյում են մեծ ու մանուկ, կին ու տղամարդ, կեղծ օգտատէր ու իրական մարդ, իշխանութիւն ու ընդդիմութիւն: Հայ հասարակութիւնն այնքան է բարոյալքուել, որ սրա դէմը չի կարողանում առնել: Հասարակութեան կիրթ ու մտաւոր խաւն էլ այնքան թոյլ է, որ նրանց ձայնը չի լսւում:
5. Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը կրթուելն է: [Ահա թէ ինչու Արայիկ Յարութիւնեանը անյաջող ընտրութիւն է]:
6. Կրթութեան պակասից է, որ աջուձախ սադրում են, շահարկում են ազգային ու քրիստոնէական արժէքները, խաղում են մարդկանց նուրբ զգացմունքների հետ, ծաղկում է դաւադրապաշտութիւնը, ստրկամտութիւնը չի նահանջում, անկախութիւնը, սեփական շահը չի արժեւորւում:
6. Պարոն Մնացականեան, անկեղծօրէն զարմացած եմ Ձեր պահուածքից: Դա ո՞վ դարձաւ, որ մի հատ էլ կանգնում հետը լեզու էք թրջում: Դիւանագէտ մարդ էք: Ալէն Սիմոնեանը լինէր կը հասկանայինք, բայց Դուք է՞լ:
7. Կառավարութեան, նրա ղեկավարի ու անդամների խօսքն այն աստիճան արժեզրկուել է, որ բանը հասնում է այսպիսի փողոցային խօսակցութիւններին: