Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա». Անդրանիկ Քոչարյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին

Մայիս 29,2020 20:07 Share

«Լավ կանի Ռոբերտ Սեդրակիչը մասնակցի դատաքննությանը ու պաշտպանական թիմին նոր հրահանգներ տա, որպեսզի մտնեն դատական պրոցեսի մեջ, եւ այն բոլոր խոչընդոտները, որոնք գտնում են, որ իրականացվել են իր անձի նկատմամբ, ի հայտ գան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել է Քոչարյանի պաշտպանի հայցադիմումը եւ մինչեւ համավարակի ավարտը Քոչարյանը մնալու է Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

Ըստ նրա, կան հիվանդություններ, որոնք նույնիսկ եթե կան, դատաքննությանը խոչընդոտ չպետք է հանդիսանան: Դատաքննությունն է, որը լիարժեք հնարավորություն է տալիս իր պարագայում զբաղվել քաղաքականությամբ, ապացուցել իր ճիշտը կամ սխալը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինչքանով ես ծանոթացա, այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա»:

Ինչ վերաբերվում է պաշտպանական թիմի բացատրություններին ու մեկնաբանություններին, Քոչարյանն ասաց, որ նրանք դրա համար մեծ գումարներ են ստանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031