Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Հունիս 02,2020 18:25

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՄ օդային անվտանգության թարմացված ցուցակը, որում տեղ են գտել այն ավիաընկերությունները, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության տարածքում՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Ցուցակում ընդգրկված են նաև հայկական ավիաընկերությունները՝  Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակում այսօրվա թարմացումից հետո մինչև երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը: Եվրոպական հանձնաժողովը  նման որոշում է կայացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ինչպես նաև  վեց հայկական ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում:

Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վուլեանն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը՝  Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ավիացիոն անվտանգությունը բարելավելու նպատակով:

Ցուցակում, ընդհանուր առմամբ տեղ է գտել 96 ավիաընկերություն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930