Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումում փոփոխություններ կլինեն: Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց նշված միջոցառումում փոփոխություններ կատարելու նախագծին՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկն ընդլայնվեց:
Նախագծով նախատեսվում է եւս 9 ոլորտներ ներառել, դրանք են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրություն, թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն՝ մեքենասարքավորումների մասեր արտադրող ոլորտ, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն՝ պատճենահանման, կրկնօրինակման եւ գրասենյակային ծառայությունների ոլորտ, համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն՝ սփա-կենտրոններ եւ նմանատիպ ծառայություններ մատուցողներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































