Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ». Արայիկ Հարությունյանն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

Հունիս 04,2020 15:23

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քննարկվել է  զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նախագահը նշել է, որ ծրագիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում այն ավարտելու համար:

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև  մասնավոր ներդրողների կողմից Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ընթացքով՝ կարևորելով, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկեն նոր բնակթաղամասերի կառուցման աշխատանքները:

«Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ,  որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը»,- ասել է Ա. Հարությունյանը և ընդգծել, որ մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Սարգսյանը նախագահին է ներկայացրել քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930