«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաև ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաև Երևանում Իննովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբրենդային խանութը, երևանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը և այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում և զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018թ.-ին կազմել է 320,000 դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսևորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։
Կարդացեք նաև




















































