Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են լռեցնել, չենք լռելու». Աբովյանի խոսքով՝ խուզարկում են նաեւ ԲՀԿ-ի գրասենյակները

Հունիս 14,2020 10:52

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ 2015թ.-ի դեժավյուն կարծես լինի, որովհետեւ այս գործողությունները ցույց են տալիս՝ իշխանութունը ունակ չէ ընկալելու քննադատությունն ու իրողությունը, ընդունելու իրենց սխալները»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությանը, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:

«Այս պահին բուն պատճառը չէի մանրամասնի, բայց քաղաքական ենթատեքստ կա, դա ակնհայտ է: Խուզարկություններ են տեղի ունենում նաեւ կուսակցական գրասենյակներում՝ Գեղարքունիքում: Փորձում են լայնածավալ ճնշում գործադրել, լռեցնել. չենք լռելու: Սա իշխանության հերթական՝ տրամաբանությունից դուրս քայլն է, որը հաստատ կունենա իր քաղաքական հետեւանքը»,-համոզմունք հայտնեց պատգամավորը: Նա նաեւ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին իր տանն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930