Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի. Աննա Մայիլյան

Հունիս 14,2020 17:36

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելո՞ւ։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիրուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտառակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։

Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ՝ նորից ու նորից խայտառակվեցին։ Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։ Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։ Ինչպես անենք որ մեր ղեկավար մարդիկ սա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն ի շահ մեր ազգի, երկրի։

Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության, կրթական… Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։ Իհարկե, խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական ոլորտը և հարցերը լուծել՝ ի նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Ուրանալով մեր հավատքը, ազգային արժեքները՝ այսպես էլ պետք է լիներ։

Սա ինչ՞ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելու՞։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ…

Gepostet von Anna Mayilyan am Sonntag, 14. Juni 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930