Լրահոս
Օրվա լրահոսը

Հետապնդվելիս մեքենայից փաթեթներով թմրամիջոց էր նետել փողոց

Հունիս 18,2020 23:35

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում:

Հունիսի 13-ին ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս պարզվեց, որ կասկածվողը Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:

Կասկածելի մեքենան շուտով հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ, սկսեցին հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել էր և դիմել փախուստի:

Նույն օրը իրավապահների մեկ այլ խումբ Վանաձորի Մոսկովյան փողոցից ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեց թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող 46-ամյա մի վանաձորցու: Քրեական հետախույզներին տեսնելով` տղամարդը նույնպես պոլիէթիլենային տոպրակով շուրջ 10 փաթեթ մարիխուանա էր պայուսակից հանել ու նետել, սակայն ոստիկանները բռնել էին:

Հիշյալ փաթեթներն առգրավվեցին և ուղարկվեցին դատաքիմիական փորձաքննության:

«ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հետևողական աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց:

Քրեական հետախույզները պարզեցին, որ «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդը, որը 13 փաթեթ մարիխուանա էր գնել, Լեռնահովիտ գյուղի 27-ամյա բնակիչ է:

Հունիսի 17-ին նա, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930