Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացյալ Ռուսաստանը» հույս է հայտնում, որ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ

Հունիս 18,2020 21:44 Share

«ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա:

Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:

Ելնում ենք այն համոզմունքից որ ժողովրդավարական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի տարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930