Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է փոխհատուցվելու, այս պետությո՞ւնը, որ տուգանք գանձելով է բյուջե լցնում». Գեւորգ Պետրոսյան

Հունիս 18,2020 23:10

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ոստիկանները կրկին տուգանեցին։

Նա երեկ էլ էր տուգանվել`դիմակ չկրելու համար:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա չի ներկայացնում իր բժշկական փաստաթղթերը, պատգամավորն ասաց, որ առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով դիմակ չի կրում. «Ձեր կարծիքով ես իմ բժշկական փաստաթղթերով տրաֆարետի նման արած ման պիտի գա՞մ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը`քաղաքացիները այդպիսով ինչ օրինակ կարող են վերցնել պատգամավորից, Գեւորգ Պետրոսյանը արձագանքեց. «Եթե քաղաքացիներն ինձնից պիտի օրինակ վերցնեն, ապա դիմակ կրելը չի այդ լավագույն տարբերակը, որ ինձնից օրինակ վերցնեն. էնքան բանով կարող են ինձնից օրինակ վերցնել»։ Իսկ Սահմանադրությամբ իրեն տրված`լսված լինելու իրավունքը, Գեւորգ Պետրոսյանը կապացուցի դատարանում:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ առ այսօր որեւէ մեկը չի ապացուցել, որ դիմակ կրելը անհրաժեշտ է վարակից պաշտպանվելու համար կամ հակառակը: Նա նաեւ դիմակ կրել-չկրելու արդյունքում իր`ՀՀ քաղաքացու վնասների փոխհատուցման հարցն է բարձրացնում. «Ո՞վ է փոխհատուցվելու, այս պետությո՞ւնը, որ տուգանք գանձելով է բյուջե լցնում»:

Նա պնդեց երեկ արած իր հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյանը հավերժական մարդ է. «Գագիկ Ծառուկյանը արարիչ մարդ է, նա միշտ ստեղծել է, այսօր այս շառլատանները ժամանակավոր են մեր հասարակության համար»: Այսօր իշխանական պատգամավորները դա որակել էին անձի պաշտամունք: Գեւորգ Պետրոսյանը պատասխանում է. «Իմ պաշտամունքը միայն Աստված է եւ իմ ծնողները: Այդպես ասողները, թող գնա սեփական պաշտամունքը որոնի: Գագիկ Ծառուկյանը իմ ավագ եղբայր է, իմ կուսակցության ղեկավարն է: Ես դա ոչ թե պաշտամունքի, այլ ճշմարտության մասով եմ ասել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930