Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը քծնել է իրեն, իսկ երբ ապացույցներ էին ուզել, ներկայացրել էր այն հայտնի գրիչը, որը Թովմասյանը տվել էր վարչապետին:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար առաջին նիստը: Սակայն հայցվորի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել էր, որ չի ներկայանալու, այլ նիստ ունի: Պատասխանող կողմը նույնպես չէր եկել: Առանց կողմերի բնականաբար նիստը հետաձգվեց, այն նշանակվեց հուլիսի 15-ին:
Հիշեցնենք նաեւ, որ սա արդեն երկրորդ անգամ է, որ այս գործով նիստը հետաձգվում է ու չի կայանում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: