Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Նախաքննության շահերից ելնելով՝ ներկա փուլում այն հրապարակման ենթակա չէ». ՀՔԾ-ի ու Քննչական կոմիտեի պատասխանը՝ Աշոտյանի գործի մասին

Հունիս 24,2020 16:54

Օրերս, ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կանչել էին Երեւանի քննչական վարչություն՝ Զոլաքարի դպրոցի գործով հարցաքննության: Մեզ հետ զրույցում Աշոտյանը հարցադրում էր արել՝ ինչո՞ւ ՀՔԾ-ն Քննչական կոմիտեի աշխարհացունց հաղորդագրության հիման վրա քրեական գործ չհարուցեց ու հետ ուղարկեց ՔԿ. «Չէ՞ որ իրենց նախկին հաղորդագրության մեջ գրել էին՝ մեծածավալ քննչական գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ես ինչ-որ չարաշահումներ եմ արել: Բա եթե այդպիսի փաստական տվյալներ էիք ձեռք բերել, ինչո՞ւ ՀՔԾ-ն հետ ուղարկեց, ու ինչո՞ւ եք ինձ նորից կանչել հարցաքննության, եթե մեծածավալ գործողություններ արդեն արել էիք ու ունեիք փաստական տվյալներ»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՔԾ-ին հարցում էր արել՝ ո՞րն է պատճառը, որ գործը հետ եք ուղարկել, հիմքեր չկայի՞ն՝ ՀՔԾ-ից մեզ պատասխանել են. «Թե ինչ հիմքով ենք ուղարկել, չենք մեկնաբանում»:

Քննչական կոմիտեից էլ մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արմեն Աշոտյանի հետ կապված Զոլաքարի դպրոցի գործը ՀՔԾ-ից նորից տեղափոխվել է Քննչական կոմիտե, ո՞րն է բացատրությունը՝ պատասխանել են. «Տվյալ քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ: Ինչ վերաբերվում է Հատուկ քննչական ծառայությունից քրեական գործը Քննչական կոմիտե ուղարկելուն, ապա նախաքննության շահերից ելնելով ներկա փուլում այն հրապարակման ենթակա չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930