Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդությունը: ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

Ռուստամ Բադասյանը, վկայակոչելով խնդրի առարկա դատական նիստի ձայնագրության արձանագրությունը, հայտնել էր, որ դատախազը նշել է, որ դատավոր Ազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, պարզաբանում է տալիս ու որոշմամբ նշում՝ հույս ունենք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին ու բառացի ներկայացրել. «Դատարանը նշում է՝ ունեի, չէ, ունեմ, ես չեմ ասել ունեի: Դատախազի պարզաբանումից հետո լավ, թեկուզ հույս ունեմ, թե չէր իջնի, չի իջնի, լավ չեմ պնդում՝ չէր իջնի, քանի որ օրենքը բոլորի համար է: Այ, սա վազելով գնամ փոխեմ որոշումը, բերեմ, էդ բառերն էլ գրեմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































