Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ. «Նախարարի արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած պետական այրին»

Հուլիս 10,2020 18:30

Aravot.am-ը  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից:

«Ափսոսանք ապրեցինք՝ դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրույցները՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը և «Ազատություն» ռադիոկայանին։ Երկու դեպքում էլ նախարարի վարքագիծը և օգտագործված արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած պետական այրին»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որոնք են եղել Մայր Աթոռի գործողությունները՝ հանրակրթության չափորոշչի ստացումից հետո: «Հանրակրթության չափորոշչի նախագծի ստացումից հետո Մայր Աթոռում տեղի են ունեցել փաստաթղթի մի շարք քննարկումներ։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումն արդեն առաքվել է ԿԳՄՍ նախարարություն»,-ասաց տեր Վահրամը։

Նա նաեւ ընդգծեց, որ որոշումները կայացնելիս, քայլերն իրականացնելիս պետք է նայել գալիք սերունդների աչքերին. «Ինքներս մեզ պետք է քննենք նրանց գնահատականի պրիզմակով։ Այս առումով պատասխանատվությունից որևէ մեկը, որևէ հաստատություն և կառույց չի խուսափի»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031