Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանվել է Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը

Հուլիս 10,2020 22:40

Վաշինգտոն – Ս.թ. հուլիսի 9-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց Ներկայացուցիչների պալատի 2021թ.-ի ֆինանսական տարվա (FY21) Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագծում տեղ գտած զեկույցը, որով առաջարկվում է ֆինանսավորել Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը «նախորդ տարիների հետ համահունչ»:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ով ջանքեր գործադրեց ներառելու ականազերծման դրույթը, ողջունեց այսօրվա քայլը և նշեց, որ սա կներառի Արցախում ականազերծման ջանքերին ուղղված ֆինանսավորումը:

«Մենք գնահատում ենք Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության՝ հանձինս Բրեդ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և ԹիՋեյ Քոքսի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) ու բոլոր անդամների նվիրվածությունը, ովքեր համառորեն պնդեցին Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Նիտա Լոուիին (Դեմոկրատ, Նյու Յորք), ով թոշակի է անցնում այս գումարման Կոնգրեսի ավարտին և հանձնաժողովի իր գործընկերներին` իրենց անսասան աջակցության համար»,– հավելեց Խալոյանը:

Անցյալ տարվա օրինագծում Կոնգրեսական ԹիՋեյ Քոքսի մի փոփոխություն` տրամադրել 1,5 միլիոն դոլար ապահովելու «Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաև աջակցությունը ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող մանուկների, երեխաների և մեծահասակների համար տարածաշրջանային վերականգնողական ծառայություններին» ընդգրկվեց որպես նախագահ Լոուիի կողմից առաջարկված հավաքական փոփոխության մի մաս: «Երեխաներն ու ընտանիքները Լեռնային Ղարաբաղում չպետք է ապրեն ականների պայթյունից հաշմանդամ դառնալու կամ զոհվելու անընդհատ սպառնալիքի տակ»,– հայտարարեց Կոնգրեսական Քոքսը 2019թ.-ի հունիսին:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևը, որը Համագումարի համար վաղեմի գերակայություն է, պահպանվել է 2021թ.-ի ֆինանսական տարվա օրինագծում: Այս տարվա վկայությունում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև, Համագումարը նաև հորդորեց, որպեսզի 907 Բանաձևն ամբողջությամբ կիրառվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական և մահվան դեպքերի հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումները, ներառյալ Տավուշի մարզում մանկապարտեզների թիրախավորումը:

Օրինագիծն ընդգրկում է նաև Թուրքիայի վերաբերյալ երկու կարևոր դրույթներ՝ կապված պաշտպանական զինամթերքի վաճառքի, ինչպես նաև F-35 ռազմական ինքնաթիռների տեղափոխման կամ մատակարարման հետ: Մասնավորապես, այս ֆինանսական միջոցները «չեն կարող օգտագործվել Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը (TPPD) պաշտպանական զինամթերքի կամ պաշտպանական ծառայությունների վաճառքին օժանդակելու կամ սատարելու համար», մինչ Պետական քարտուղարը չորոշի և չզեկուցի համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին, որ TPPD-ի անդամները, ում անունները նշված են 2017թ.-ի հուլիսի 17-ի Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանի կողմից մեղադրական եզրակացության մեջ և ում դեմ մեղադրանքներ կան առաջադրված, վերադարձել են Միացյալ Նահանգներ դատական գործին մասնակցելու համար՝ այդ մեղադրական եզրակացության մեջ պարունակվող հանցագործությունների կապակցությամբ կամ այլ ձևով պատասխանատվության են ենթարկվել»:

Բացի այդ, «սույն ակտով և նախորդ ակտերով, որոնցով հատկացումներ են տրամադրվում Պետական դեպարտամենտի, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի համար, հատկացված կամ այլ կերպ հասանելի դարձված ոչ մի ֆինանսական միջոց չի կարող հասանելի լինել դեպի Թուրքիա F-35 ինքնաթիռներ փոխադրելու կամ առաքելու կամ փոխադրմանն ու առաքմանն օժանդակելու համար, ներառյալ պաշտպանական ցանկացած զինամթերք կամ ծառայություն, որը կապված է այդպիսի ինքնաթիռների հետ, մինչ Պետական քարտուղարը համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին չհավաստի, որ Թուրքիայի կառավարությունն այլևս չունի ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ կամ որևէ այլ սարքավորումներ, նյութեր կամ անձնակազմ, որոնք կապված են այդ համակարգի հետ և հավաստի երաշխավորություններ է ներկայացրել, որ Թուրքիայի կառավարությունը հետագայում չի ընդունի այդպիսի համակարգի մատակարարումը»:

Ակնկալվում է, որ ամբողջ Ներկայացուցիչների պալատը նախագիծը կքննարկի այս ամսվա վերջին: «Քանի որ օրենսդրությունն իր համար ճանապարհ է հարթում Ներկայացուցիչների պալատում և Սենատում օրենսդրական գործընթացի միջոցով, մենք կշարունակենք փնտրել հնարավորություններ գլխավոր առաջնահերթությունների առաջ մղման համար»,– եզրափակեց Խալոյանը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031