Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ փողոցներում աշխատում են ԱԻՆ ջրափրկարարները

Հուլիս 13,2020 19:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրում տեղացած հորդառատ կարկուտն ու հորդառատ անձրևը  վերածվել էր ջրհեղեղի, անանցանելի դարձրել փողոցները, ջրի տակ թողել ավտոմեքենաները, «գազելները»՝ վտանգ սպառնալով վարորդների, ինչպես նաև ուղևորների կյանքին։

Հատկապես ծայրահեղ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել «Մոստ» կոչվող հատվածում․ ջրի տակ մնացած մեքենաների վարորդները, կանգնելով իրենց իսկ մեքենաների վրա, օգնություն էի հայցում։ Քիչ առաջ այստեղ են հասել ԱԻՆ-ի փրկարարները։ (Տես լուսանկարներում)։

Ի դեպ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը իր ՖԲ էջում գրել էր․ «Խոսել եմ քաղաքապետի, ոստիկանության վարչության պետի և ԱԻՆ ներկայացուցիչների հետ։ Պատասխանատուները ամեն ինչ անում են, որ շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը»։

Լուսանկարներից երկուսը՝ Ալեքսան Սարգսյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031