Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանից հետաքրքրվեց՝ հուլիսի 17-ին արդյոք կայանալու է խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ՀՊՏՀ ռեկտոր ընտրվի: Պարոն Մովսիսյանը փոխանցեց, որ նամակ է ուղարկել խորհրդի բոլոր անդամներին՝ նիստը չեղարկելու մասին. «ԴԱՀԿ-ը պատշաճ ծանուցել է, որ դատարանը որոշում է կայացրել նիստը արգելելու մասին՝ մինչեւ այդ հարցով նոր որոշում կայացնելը»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք սահմանված կարգով խորհրդի անդամներին մրցույթից հինգ օր ուղարկվել է մրցույթի մասնակիցների փաստաթղթերի փաթեթը: «Ամեն ինչ պատշաճ ուղարկել էինք, գծանշումներ էինք արել, դահլիճում, տեղերը նշել էինք, թե ով ինչ հեռավորության վրա պետք է նստի, գրիչներ էինք դրել, ալկոգելեր, լրագրողների համար եւս հատուկ տեղեր էինք հատկացրել: Ամեն ինչ պատրաստել էինք»,-ասաց Վահան Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որին աստիճանազրկելու վերաբերյալ ԲՈԿ-ը վարույթ է սկսել եւ Տիգրան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մրցույթին, այն կասեցվել է բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա՝ դատարանի կողմից արգելանքով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































