Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը կարող է արգելել ամերիկացի մարզիկների մուտքը իր երկիր

Հուլիս 16,2020 19:45

ՄՕԿ-ի անդամ, ՎԱԴԱ-ի նախկին ղեկավար, կանադացի Ռիչարդ Փաունդը չի բացառում, որ եթե կորոնավիրուսի համավարակը չնահանջի եւ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում բարդություններ առաջանան, ապա հնարավոր է՝ չեղարկվի 2022 թվականին Պեկինում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերը:

Սակայն Փաունդը ձմեռային օլիմպիական խաղերի համար միայն համավարակը վտանգ չի համարում: Ըստ նրա, խնդրահարույց է նաեւ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ներկայիս լարված քաղաքական իրավիճակը: Փաունդը կարծում է, որ Չինաստանը կարող է ամերիկացի մարզիկների մուտքը իր երկիր արգելել ոչ միայն Միացյալ Նահանգներում պանդեմիայի բարձր մակարդակի, այլեւ երկու երկրների միջեւ լարված ու խորացող քաղաքական ճգնաժամի պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031