Երեկ «Արցախը Հայաստան է», «Արցախն ուժեղ է», «Ոչ թուրք-ադրբեջանական ագրեսիային» կարգախոսներով բողոքի ցույցեր էին կազմակերպվել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ՝ ընդդեմ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի եւ ռազմական գործողությունների:


Կարդացեք նաև
Վաշինգտոնում հայ ակտիվիստ Քրիստինե Անթանեսյանն ասաց. «Հայաստանը մենք ենք, մեր հայ ժողովուրդը, մեր հայ զինվորները երբեք չենք թողնի, որ մեր սրտերից հեռանան: Երբեք չենք մոռանա մեր հայրենիքը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը եւ Արցախը: Մեր հողերն են, մեր ժողովուրդն են, կբազմանանք մեր ազգով մինչեւ վերջ: Մեր արյունը կթափենք մեր հայրենիքի համար եւ կպայքարենք՝ մինչեւ հասնենք մեր նպատակին, մեր երազանքին, որն է՝ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը»:
Հավաքի հիմնական ուղերձը հետեւյալն էր՝ «հայերը խաղաղություն են ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ, հայերը դատապարտում են խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների թիրախավորումը, ինչը հանգեցրեց Տավուշի Այգեպար գյուղի մանկապարտեզի ռմբակոծմանն ու ժամանակավոր փակմանը, բժշկական պաշտպանիչ դիմակ արտադրող գործարանի ռմբակոծմանը ու անգամ Ադրբեջանը սպառնում է խոցելու Հայաստանի Մեծամորի ատոմակայանը»:
























































