Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը. Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը. Աշոտյան

Հուլիս 20,2020 15:32 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բարձրաձայնեցի Չմիավորված պետությունների շարժման Բյուրոյի հակահայկական հայտարարության մասին, շեշտելով արտաքին ճակատում դիվանագիտական պատշաճ աշխատանքով մեր բանակի ռազմական հաջողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Այսօր մեր ԱԳՆ-ի կողմից աշխատանքի հստակ ծրագիր և ուղղություններ շեշտադրելու փոխարեն հնչել է հայտարարություն, որ իր ոճով ավելի հարիր կլիներ մեր օրերի իշխանական ինքնահավան և դատարկամիտ պատգամավորներին, քան երկրի արտաքին գերատեսչությանը:

Իհարկե, ցանկացած պահի ցանկացած տհաճ հայտարարություն կարելի է անվանել թղթի կտոր և առ ոչինչ հայտարարել:

Սակայն այս կերպ արդյո՞ք փարատվում են անհանգստությունները, լուծվում արտաքին խնդիրները, վերանում մարտահրավերները և աշխատելու պարտավորությունները:

Իհարկե, ոչ:

Հարցեր, որոնք պետք է առաջանային ԱԳՆ-ի մոտ այս կապակցությամբ:

1.Չմիավորված պետությունների շարժման անդամ 120 պետություններից մի քանիսի հետ մենք ունենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ՝ Իրան, Լիբանան, Հնդկաստան, Բելառուս, Եգիպտոս: Արդյոք տարվե՞լ է աշխատանք իրենց հետ՝ կանխելու նման միակողմանի հայտարարությունները:

2.Արդյոք նման աշխատանք հիմա կտարվի՞, թե՞ կասենք՝ «թղթի կտոր» ու կանցի կգնա:

3.Հայաստանը այդ կազմակերպության դիտորդ անդամ է: Արդյոք պատրաստվո՞ւմ ենք բարձրաձայնել այս հարցը տվյալ կազմակերպությունում:

4.Արդյոք պատրաստվո՞ւմ ենք դեմարշ անել և լքել այդ կառույցը, եթե մեր ձայնը լսելի չի դառնալու այդտեղ:

Երբ բանակը պահում է մեր սահմանները, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր պետական շահերը: Պետք է ոչ թե պախկվել մեր զինվորականների մեջքի հետևում, այլ մեր աշխատանքով թեթևացնել իրենց բեռը: Սա է արտաքին գերատեսչության թիվ մեկ խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031